Երևանի փողոցային առևտրի հետևանքները. ինչպես է վաճառողը ասֆալտից ձուկ «որսում»

 

Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում Արեյանն ընդգծել է, որ կան առեւտրի համար առանձնացված վայրեր, եւ քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինների խնդիրն է բացառել առեւտուրը դրա համար չնախատեսված վայրերում:

Առավել եւս, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի պահանջներին համաձայն, կտրականապես արգելվում է մրգի, բանջարեղենի եւ այլ մթերքների բացօթյա վաճառքը:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են օգնություն ցուցաբերել քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին եւ վճռական պայքար ծավալել բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ:

Այսուհետ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների առեւտրի պատասխանատուները ոստիկանական խմբերի ուղեկցությամբ օրվա տարբեր ժամերին մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մարդաշատ վայրերում, հրապարակներում, այգիներում եւ պուրակներում ամենօրյա շրջայցներ են իրականացնելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ