110 ժամանակակից տրոլեյբուսներ՝ շուտով մայրաքաղաքում

Երևանում շուտով շահագործման կհանձնվեն 110 նոր տրոլեյբուսներ: Այս մասին տեղեկացրել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորհրդարանական լսումների ընթացքում:

«Նոր երթուղային ցանցով Երևանում նախատեսվում է 110  տրոլեյբուս թարմացնել, նախատեսված են ժամանակակից տրոլեյբուսներ: Տրոլեբուսային ցանցը պահպանվելու և զարգացվելու է»,- վստահեցրեց Գալստյանը:

Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծն ու դրա իրագործման ֆինանսական մոդելը մշակվել ու կառավարության հավանությանն էր արժանացել 2019-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ