Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր և կնոջ հետ

Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր` Սյուզաննայի և կնոջ` Ջուլիայի հետ:
Հաճելի զրույց ստացվեց. խոսեցինք անսպասելի անակնկալի ու մեր առաջարկի մասին:

Հիշեցնենք, որ «Երեկոյան Երևան» թերթի նախկին գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը երկու նկարչի անում է նշում, որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը:

«Քիչ հավանական եմ համարում, որ հեղինակը կարող է լինել Նարոյանը: Ավելի հակված եմ կարծելու, որ հենց Ղանդիլյանն է նկարի հեղինակը: Սակայն միայն հեղինակը կարող է հաստատել դա: Նրանք երկուսն էլ այդ ժամանակ աշխատում էին մեզ մոտ»,-նշեց Ենգիբարյանը:

Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր` Սյուզաննայի և կնոջ` Ջուլիայի հետ: Հաճելի զրույց ստացվեց. խոսեցինք անսպասելի անակնկալի ու մեր առաջարկի մասին:

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Thursday, February 27, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ