Նախարար Արսեն Թորոսյանը` կորոնավիրուսով վարակված հնարավոր անձանց մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա: Լրագրողները խնդրեցին մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե կորոնավիրուսի կասկածով մի քաղաքացի է հոսպիտալացվել: Նախարարը նշեց, որ չի ցանկանում բժշկական գաղտնիք բացահայտել, միաժամանակ հայտնեց, որ պացիենտի մոտ կորոնավիրուսի կասկած չկա:

SHANTNEWS-ի խնդրանքով Արսեն Թորոսյանը նաև արձագանքեց տեղեկություններին, թե բոդիբիլդինգի առաջնություն է եղել, որին իրանցիներ են մասնակցել:

«Մինչև երեկ չէ առաջին օրը սահմանը բաց է եղել, սակայն ուժեղացված հսկողություն է եղել»,- ասաց նա:

Մանրամասները՝  SHANTNEWS-ի  տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ