«Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ». Սուրեն Պապիկյան

«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այն հարցին, որ իրեն համեմատում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նախընտրական շտաբները նախկինում ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանը՝ որպես տարածքային կառավարման նախարար, ներկայում համեմատություններ են տարվում Պապիկյանի ու Աբրահամյանի միջև, և կան մեկնաբանություններ, որ «Այո»-ի շտաբը ղեկավարում է հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, որպեսզի մարզերում վարչական ռեսուրս կիրառի, ինչպես նախկին իշխանության օրոք էր:

«Նախ խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնից: Ավելին ասեմ, ի տարբերություն ձեր նշած անձի, ես հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: Դրանից զատ, ես որևէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որևէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նամանատիպ այլ բաների հետ»,- ասաց Պապիկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ