«Ադրբեջա՞ն, Ադրբեջանցի՞, նման ազգ չի եղել»․ Ժիրինովսկու սկանդալային հայտարարությունը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին վերջերս Պետդումայում ելույթ ունենալիս անդրադարձել է ադրբեջանիցներին՝ նշելով, որ ադրբեջանցիներ  թարգմանաբար նշանակում է «կասպիյցիներ». գրում է haqqin.az-ը:

 

« Ի՞նչ է նշանակում Ադրբեջանը` թարգմանաբար: Ազեր նշանակում է   խազար, այսինքն՝ Կասպից ծով, բաջա՝ երկրամաս: Այսինքն` նրանք մարդիկ են, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն լեզվով՝  կասպիյցիներ: Ի՞նչ, հիմա դա ազգությո՞ւն է:

Նրանք ուղղակի մարդիկ են, որոնք ապրում են այնտեղ, ինչպես, օրինակ,  պովոլժցիները, վոլոգդացիները և այլն…»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ