Հանրապետության տոնածառը գրեթե պատրաստ է: Ոչ ոք նույնիսկ չէր պատկերացնում, որ այսքան գեղեցիկ կլինի

Երեւանի գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է: Հանրապետության գլխավոր եղեւնու զարդարման աշխատանքներն իրականացնողներն արդեն սկսել են լույսերի ամրացման գործընթացը: Նշենք, որ տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 1-2-ին:

«2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով», — ֆեյսբուքում գրել էր Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:


Նշենք, որ տոնածառի տեղադրման, ապամոնտաժման եւ մյուս պարգաների համար «Էրեբունի-Երեւան» 2800-ի միջոցառումներից տնտեսված 600 միլիոնից վճարվել է 71 մլն դրամ: Այս մասին ՀԺ-ին փոխանցեց  Հակոբ Կարապետյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ