«Մեղր ա՞ վրես քսած, ինչ ա՞. Աշոտյան խոսա». Ռուբեն Հայրապետյան

Դատարանի դիմաց Սերժ Սարգսյանին աջակցելու էր եկել նաեւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սակայն վերջինս ամեն կերպ խուսափում էր լրագրողների հարցերին պատասխանելուց եւ այդ հարցով դիմում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ եւս 4 անձի գործով դատաքննությանը գործով ամբաստանյալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին։

Պաշտպանը միջնորդեց մեղադրական եզրակացության մեջ ներառել Սերժ Սարգսյանի անձը բնութագրող հատվածներ, քանի որ եւ՛ դատավարության կողմերը, եւ՛ նիստը նախագահող դատավորը պետք է իմանաn, թե ով է գործով ամբաստանյալը։

Նշենք, որ մինչեւ պաշտպանը հայտարարություն անելը, նիստը նախագահող դատավորը անցել էր գործով ամբաստանյալների ինքնությունների ճշտմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ