Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի ու Ռոբերտ Քոչարյանի վեճը

Ակնհայտ է, որ կա «աներեւույթ մի ձեռք», որ ղեկավարում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արցախի հերոսամարտի մյուս հերոսների հանդեպ կատարվող գործընթացները, Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի այս «թեզը» նոր չէ եւ շրջանառվում է արդեն մոտ երկու տարի, այն շրջանառողներից է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, բայց միայն իր եւ իրեն առնչվող շրջանակի առումով:

Արմեն Աշոտյանի հայտարարությունն այդ իմաստով խորհրդանշական է, իհարկե ոչ «աներեւույթ ձեռքի» իմաստով: Փաստորեն, ՀՀԿ փոխնախագահը հավասարեցնում է Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:

Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ Սեյրան Օհանյանը դատարանում ասել էր, որ մարտիմեկյան գործը ՀՀ նախկին երեք նախագահների գործն է եւ Ռոբերտ Քոչարյանը լինելով ազատազրկված՝ անհավասար պայմաններում է: Սեյրան Օհանյանը գուցե նույնիսկ նկատի ուներ ոչ միայն այն, որ Քոչարյանն ազատազրկված է, իսկ մյուս երկու նախագահը՝ ոչ, այլ որ ընդհանրապես գործում Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, մյուս երկուսը՝ գրեթե ոչ մի: Պաշտպանության նախկին նախարարի այդ հայտարարությունն ակնառու դրսեւորում էր այն վեճը, որ հեղափոխությունից հետո առկա է նախկին իշխող համակարգում:

Մանրամասները՝ Lragir.am-ում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ