«Եկել եմ ընկերոջս աջակցելու». Արա Բաբլոյանը դատարանի դիմաց

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լավ է ճանաչում, եւ գիտի, որ Սարգսյանը չի կարող տալ ցուցում, որ այս կամ այն ընկերությունը շահի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաբլոյանը։

«Այս գործին լավ ծանոթ չեմ, չեմ կարող ասել՝ գործի որ մասն է շինծու, որ մասը՝ ոչ։ Այն մասը, որ Սերժ Սարգսյանին ներգրավվել են այս գործի մեջ, գտնում եմ, որ, այո, քաղաքական ենթատեքստ ունի։ Շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին, ու գիտեմ՝ նա չի կարող միջամտել եւ տալ ինչ-որ մի ցուցում, որ այս կամ այն ընկերությունը շահի։ Իրեն ճանաչելով ես չեմ հավատում, որ կարող է պատահի՝ ինքը ինչ-որ հատուկ ցուցում տա՝ էսպես կամ էնպես անեն»։

Հարցին՝ քաղաքական ենթատեքստի նպատակը ո՞րն է, Բաբլոյան ասաց. «Ես չեմ էլ կարող պատկերացնել՝ այդ նպատակները ինչի հիման վրա են կառուցված»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ