«Ընդունելով, որ դատաիրավական համակարգն ունի բարեփոխումների կարիք, բայց նաև քաջ գիտակցելով, որ ներկայումս ծավալվող գործնթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, հետևաբար այն չի նպաստում երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների»։ Այս մասին այսօր հայտարարության մեջ նշել է Հայաստանի կոմկուսը (ՀԿԿ):
Հայտարարությունում նաև ասվում է. «Հայաստանի անկախացումից ի վեր, մեր երկրում գործող սահմանադրությունը և սահմանադրական բարեփոխումները եղել են կեղծված ու պաշտպանել են բացառապես օրվա իշխանությունների, բայց ոչ երբեք աշխատավոր ժողովրդի շահերը։Դրա արդյունքում սկիզբ դրվեց և մինչև օրս շարունակվում է համաժողովրդական սեփականության վայրի թալանը, ինչի հետևանքով էլ չի նվազում արտագաղթողների քանակը»։
Հայաստանի կոմկուսը նշում է, որ պատրաստ է իր ողջ ուժն ու եռանդը ներդնել ժողովրդի շահերից բխող սահմանադրության կայացմանը, սակայն չի աջակցի ոչ մի ճամբարի․ «Ներքաղաքական զարգացումների այս փուլում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն, չմասնակցելով գործնթացին և չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի»։