Ջրամբարի ցամաքելու պատճառով ձկները սատկել են

Լոռու մարզի Տաշիրի շրջան Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով միլիոնավոր ձկներ են սատկել: Այս մասին   հայտնեցին  «Կանաչ Հայաստան» ՀԿ-ից:

ՀԿ-ից հայտնեցին, որ դեպքի մասին իրենց հայտնել են այնտեղ ձկնորսության  մեկնած քաղաքացիները, որոնք  ջրամբարը չորացած են հայտնաբերել, ձկներին  էլ սատկած:

Նշենք, որ  ջրամբարում հիմնականում կարաս ձկնատեսակն է, նաեւ  այլ ձկնատեսակներ կան:

Լոռվա մարզի Տաշիրի շրջան Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են

Posted by Green Armenia NGO/Կանաչ Հայաստան ՀԿ on Monday, February 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ