Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է

Քաղավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան պաշտոնական էջով տեղեկացնում է.

Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան) դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան) օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։

Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները։

Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման…

Posted by Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee on Monday, February 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ