Վայրի ցեղերի ներկայացուցիչներ են հայտնվել Երևանում…

Ֆեյսբուքի Հայաստան էջը գրել է.
Վայրի ցեղերի ներկայացուցիչներ են հայտնվել Երևանում…

Հավելենք, որ Երեւան քաղաքի մաքրությունն այս պահին իրականացնում են 290 հավաքարարներ: Նրանք աշխատում են մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում: Գործող հավաքարարների քանակը գրեթե այնքան է, որքան պահանջարկ ներկայացվել է ու հաստատվել Երեւանի ավագանու նիստում: Ու թեպետ թվում էր, որ աշխատուժի պակաս այլեւս չպետք է լիներ, Երեւանի տարբեր հատվածներ շարունակում են ակնհայտ անմաքուր մնալ: Ճիշտ է, բերնեբերան լցված աղբամաններ արդեն գրեթե չեն հանդիպում, բայց մայթեզրերին ու բակերում կուտակված աղբին բնակիչներն սկսել են «դեմքով ճանաչել»:

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որն ստեղծվել է այս տարվա ապրիլին, վերջերս է համալրել աշխատողների թիվը: Երեւանի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշմամբ՝ աշխատակիցների թիվը 206-ով ավելացել է, այսպիսով՝ նշված հիմնարկի աշխատակիցների ընդհանուր թիվն այս պահին հասնում է 853-ի:

Ավելացված 206 հաստիքներից 150-ը հավաքարարի հաստիքներն են: Նախկին 150-ի փոխարեն հիմա 290 հավաքարար են աշխատում:

Վայրի ցեղերի ներկայացուցիչներ են հայտնվել Երևանում…

Posted by Հայաստան on Monday, February 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ