Հայաստաի ֆուտբոլի ֆեդերացիայում ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով կա 2 մեղադրյալ

Հայաստաի ֆուտբոլի ֆեդերացիայում ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով կա 2 մեղադրյալ։

Այս մասին, «Հրապարակի» հարցին ի պատասխան, ասացին Քննչական կոմիտեից։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն «Զեյթուն» կահույքի ֆաբրիկայի տնօրենը և ՀՖՖ տեխնիկական հսկիչը՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

Քննչական կոմիտեի խոսնակը տեղեկացրեց, որ նախաքննությունը շարունակվում է։ Հարցրինք, թե գործով մեղադրյալները ընդունո՞ւմ են իրենց առաջադրված մեղադրանքները, հարցաքննվե՞լ են, ՔԿ-ից պատասխանեցին, որ այդ մասով տեղեկատվություն չեն կարող փոխանցել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկել էին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը։ Հետագայում Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրեն երբևէ չեն հրավիրել նախաքննության մարմին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ