Արայիկ Հարությունյանը` դասապրոցեսը դադարեցնել-չդադարեցնելու մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է, թե արդյո՞ք շարունակում են այն կարծիքին մնալ, որ դասապրոցեսը որոշ ժամանակով դադարեցնելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում գնացել են այդ քայլին H1N1-ի տարածումը կանխելու համար:

Հիմա այդ խնդրին նաև կորոնավիրուսի տարածման ռիսկն է ավելացրել:

«Մենք էս պահին տեղեկատվություն չունենք որևէ դեպքի մասին ՀՀ-ում, մենք խորհրդակցում ենք առողջապահության նախարարության հետ, առողջապահության նախարարությունը պետք է ֆոնի մասին ասի, հնարավոր միջնորդություն լինի, որ որոշում կայացնենք»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի տարածման վտանգին:

Ինչ վերաբերում է H1N1-ին, ապա նախարարն ասել է, որ տեղեկություններ ունեն, որ առանձին դպրոցներում բացակայությունների բարձր ֆոն կա, բայց առողջապահության նախարարությունը պետք է միջնորդի դասապրոցեսը դադարեցնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ