«Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է». ինչպիսի՞ եղանակ է սպասվում փետրվարի 25-ից 26-ը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի վարորդներ, ուշադրություն

Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։

Երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ»։

«Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է։ Մենք էլ փակում ենք օդային սահմանը»․- ավելի վաղ այսպիսի հումորային գրառում էր կատարել Գագիկ Սուրենյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ