Ժամադրության եկած ոստիկան ամուսինները չարագործի են ձերբակալել

Ամերիկյան Կենտուկի նահանգի Լուիսվիլլ քաղաքի բնակիչ ոստիկան ամուսինները ձերբակալել են չարագործի, ով փորձում էր արագ սննդի կետ թալանել: Չեյս Մակքեոնը և Նիկոլ Մակքեոնն արդեն վեց ամիս է՝ ամուսնացած են և ամեն շաբաթ ժամադրվում են:

Փետրվարի 15-ի երեկոյան ամուսինները կրկին ժամադրված էին, այս անգամ՝ արագ սննդի կետերից մեկում: Այդ պահին ներս է մտել մի տղամարդ՝  վիրաբուժական դիմակով, սև բլուզով և գլխարկով: Հարձակվողը սկսել է զենքով սպառնալ շենքի աշխատակիցներին և մի քանի անգամ ցույց է տվել դրամարկղը: Դա տեսնելով՝ ոստիկանները թիկունքից մոտեցել են չարագործին: Վերջինս շտապել է լքել ռեստորանը, ոստիկանները հետևել են նրան:

Ամուսինները կարողացել են հասնել չարագործին և ձերբակալել նրան՝ ծառայության մեջ գտնվող իրենց գործընկերների օգնությամբ:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ