Վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջեւ, որն էլ ավարտվել է դանակահարությամբ

Մեր տեղեկություններով՝ երեկ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների  միջեւ, որն էլ ավարտվել է դանակահարությամբ: Ըստ գյուղացիների՝ դանակահարողը  իրենց գյուղից է, վիճաբանության պատճառը եղել է աղջկա համար տեղի ունեցած խոսակցությունը, իսկ  տղան, ում դանակահարել են, նախկին համայնքապետ Կառլեն Հովհաննիսյանի թոռն է,  սովորում է Մեղրաձորի դպրոցում:

Մեղրաձորի դպրոցի տնօրեն Անահիտ Մալյանը մեզ հետ զրույցում, ասաց, որ դեպքը  տեղի է ունեցել շաբաթ օրը, դպրոցի ու դասերի հետ կապ չունի.

«Վեճը աշակերտների միջեւ տեղի չի ունեցել: Նրանցից մեկը, ում խփել են դանակով, մեր դպրոցի աշակերտն է,  սովորում է 12-րդ դասարանում, իսկ խփողները դպրոցն ավարտել են:  Ճիշտ ասած դեպքի մանրամասները չեմ իմանում: Զանգահարել եմ, ճշտել եմ տղայի առողջական վիճակը  հիմա կայուն է: Միայն կարող եմ ասել, որ դպրոցում տղան որեւէ կերպ անկարգությամբ չի արտահայտվել: Ինքը խելահաս, պատասխանատու աշակերտ է: Անգամ զարմանում եմ, ինչ կարող է պատահած լինի, որ դանակահարել են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ