Երևանից Գառնի տանող ճանապարհին «Political prisoner Armen Tavadyan» գրություն է հայտնվել

Երևանից Գառնի տանող ավտոճանապարհին հայտնվել է «Political prisoner Armen Tavadyan» գրությունը:

Աջակցություն քաղբանտարկյալներին» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում երեւում է այդ գրությունը:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։

Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Այսօր գիշերը Երևանից Գառնի տանող ավտոճանապարհին հայտնվել է <<Political prisoner Armen Tavadyan>> գրությունը: Անհայտ աջակիցները խոշոր կարմիր տառերով ձևակերպել են Հայաստանում առկա քաղաքական ծանր ու գաղջ մթնոլորտը և իրենց բողոքն առ այն, որ երկրում ընթանում են բռնաճնշումներ՝ ուղղված խոսքի և մամուլի ազատությանը:#Political_prisoner_Armen_Tavadyan

Posted by Ազատություն Քաղբանտարկյալներին on Sunday, February 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ