Վրաստանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի օդային հաղորդակցությունն Իրանի հետ և ժամանակավորապես սահմանափակի Իրանի քաղաքացիների մուտքը Վրաստան`երկրում կորոնավիրուսի տարածման սպառնալիքը կանխելու համար, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ:
Միաժամանակ, նա կոչ է արել իրեն չպիտակավորել որպես «քսենոֆոբ», քանի որ սահմանափակումն անհրաժեշտ միջոց է Վրաստան վիրուսի տարածումը կանխելու համար:
«Իրանի քաղաքացիների մուտքի ժամանակավոր սահմանափակումը այն է, ինչ պետք է արվի և այն, ինչ հիմա պետք է պահանջենք երկիրը քայքայող այս դժբախտ կառավարությունից: Ես պարզապես կասեմ՝ Վրաստան մուտքի արգելքը, ինչպես նաև Իրանից ժամանող Վրաստանի քաղաքացիների մանրազնին ստուգումն անհրաժեշտ է, քանի որ նրանք կարող են լինել բարձր ռիսկի կրողներ»,- ասել է նա:
Նյութի աղբյուր՝ shantnews.am