Ժամանակին զուգընթաց աշխարհում փոխվում են կանացի գեղեցկությանն առնչվող չափանիշները: Նախկինում գեղեցիկ էր համարվում այն ինչ բնական էր, իսկ այժմ արհեստականն ավելի նախընտրելի է:
Կատարյալ լինելու կանացի ձգտումը վեր է ամեն ինչից և գեղեցիկ երևալու համար նրանք ունեն միջոցների անսպառ տեսականի:
Մեր օրերում բավականին ժամանակակից և հարմարավետ տարբերակ են դարձել պլաստիկ վիրահատությունները: Թեև ամբողջ աշխարհն է այսօր օգտվում արտաքին բոլոր թերությունները վերացնելու այդ հնարավորությունից, հայերի մոտ պլաստիկ վիրաբուժությունն ասոցացվում է քթի վիրահատության հետ:Բայց մի բան կասեմ իչքան էլ վիրահատվեն, փոխեն արտաքինները, միևնույնն է բնական գեղեցկությանը ոչինչ չի հասնի․․․