Նոր մանրամասներ՝ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության ավագ քննիչ Մհերյանի որոշմամբ ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված, 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 22-ին, իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ավտոմատը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի:

Սակայն կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել էին ոստիկանության Վաղաշապատի բաժին:

Արդեն Վաղարշապատի ոստիկանները նրան ներկայացրել են Հայաստանի քննչաական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, իսկ կասկածյալ Մ. Կյուրեղյանը սպանության ժամանակ եղել է զինվորական համազգեստով, իրավապահներին էլ հայտնել է, որ ինքը նախկին զինվորական է. կոչումով՝ փոխգնդապետ:

Նա նախկինում եղել է դատապարտված ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երբ ճիվաղը սպանել է Գ. Խալաթյանին, այնուհետև կրակոցներ է արձակել ընտանիքի անդամների, այդ թվում՝ կնոջ և անչափահաս երեխաների ուղղությամբ, վերջիններս մի կերպ են փրկվել «տականքի» կողմից արձակած կրակոցներից, սակայն նրանք եղել են հոգեբանական ծանր ապրումների մեջ և ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարականով Վաղարշապատ են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայողները՝ Նելլի Դուրյանի և հոգեբանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ