«Մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման»․ Մամեդյարով

Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։ Այս մասին գրում է trend.az-ը։

«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման:Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր։ Հիմնական նպատակը որոշակի շոշափելի արդյունքների հասնելն է, որը կարծում եմ ոչ միայն իմ այլ ամբողջ ադրբեջանցիների երազանքն է», — ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

Մամեդյարովը նշել է, որ հաջորդ ամիս կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումը։

«Մենք կքննարկենք կոնֆլիկտի լուծման ուղիները։ Ադրբեջանը հանդես է գալիս կոնֆլիկտի խաղաղ լուծման օգտին»,- ասել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ