Ինչպես են Աշոտյանն ու Շարմազանովը երգում Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին

Համացանցում հայտնվել են նոր կադրեր Արփինեի Հովհաննիսյանի հարսանիքից, որտեղ երգում են հանրապետական Աշոտյանն ու Շարմազանովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հարսանիքից լուսանկար է հրապարակել:

Հարսանիքին մասնակցում է նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Պետգույքի կառավարման վարչության նախկին ղեկավար Արման Սահակյանը:  

Արփինե Հովհաննիսյանի ընտրյալը «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանն է: Նրանց հարսանիքն ընթանում է Երևանի ռեստորանային համալիրներից մեկում:  Ամիսներ առաջ զույգն արդեն օրինականացրել էր հարաբերությունները՝ ամուսնությունը գրանցելով Էրեբունու ՔԿԱԳ-ում։

MediaNews-ը ձեզ է ներկայացնում բացառիկ կադրեր Արփինեի Հովհաննիսյանի հարսանիքից, որտեղ երգում են Աշոտյանն ու Շարմազանովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ