Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 22-ի առավոտյան Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել:

Ըստ haqqin.az-ի՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Շեմախի շրջանի տարածքում` Գոբուստանի սեյսմոլոգիական կայանից 32 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 07:05-ին: Երկրաշարժի կենտրոնը գտնվում էր 4 կմ խորության վրա:

Նյութի աղբյուր՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ