Կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ լինելու է փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին:

Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

Արդեն մի քանի ամիս է Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա: Համատեղ պատրաստում ենք ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում:

Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր՝ այդ թվում Արցախյան պատերազմի ժամանակահատվածը:

Այս ներկայացման շնորհիվ​ մենք Հայաստանին և աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտանք Մոնթե Մելքոնյանի տեսակը որպես մարդ, մարտիկ և հերոս:
Նախագծում իր մասնակցությունն ունի Սեդան, ում հետ ակտիվ ռեժիմով աշխատում ենք նամակների վրա և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք պատրաստի նյութ և կսկսենք բեմադրական աշխատանքները:

Այդ փուլում նախագծի աշխատանքներում​ կներգրավվեն​ Հայաստանում ոլորտի​ լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում:

Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե ՄելքոնյանինԱրդեն մի քանի ամիս է Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա…

Posted by Tigran Virabyan on Friday, February 21, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ