Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ապօրինի որդեգրումների և կաշառքի համար մեղադրվող՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք՝ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։
Այսօրվա դատական նիստին հարցաքննվել են վկաները: Նիստի ավարտից հետո Ռազմիկ Աբրահամյանի պաշտպանը հայտնել է, որ Հանրապետական ծննդատան տնօրենը ընդունում է մեղքը: