Գերհզոր աղոթք, որով Տիրոջից կարող եք պաշտպանություն խնդրել ամեն տեսակի չարիքից ինքներդ ձեզ ու ձեր հարազատների համար

Սուրբ ես,ով Տեր,

մեր Աստված,

հզոր ես և փառավորյալ.

դու` որ նստում ես քերովբեական կառքի վրա և իբրև լույս ծագում արարածներիդ վրա:

Լուսավորիր մեզ,

Տեր, առավոտյան այս ժամին,

որպեսզի երբ ցերեկվա լույսը ծագի` մեր վրա ծագի նաև քո գթությունը,

ով Մարդասեր:

Հեռացրու մեզանից,

Տեր, Սատանայի խաբեությունները,

և բոլոր սուրբերիդ աղոթքով ու բարեխոսությամբ` խորտակիր նրա բռնությունը:

Պտղաբեր դարձրու մեր երկիրը,

սնելու համար մեզ` քո ծառաներին,

որ միշտ փառավորում ու ներբողում ենք ամենասուրբ Երրորդությանդ.

այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ