50 տարի հետո մարդուն հնարավոր կլինի կլոնավորել

Սըր Ջոն Գերդոնը, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակակիրը պնդում է, որ մարդու կլոնավորման թեման վաղուց արդեն գիտական ֆանտաստիկա չէ:

Այս թեմային նվիրված իր հարցազրույցներից մեկում գիտնականը նշել է, որ վերարտադրողական կլոնավորումն ուղեկցվում է մի շարք խնդիրներով, մասնավորապես, անոմալիաների առաջացման հավանականությամբ այն դեպքում, երբ թերապևտիկ կլոնավորումը մարդուն շատ հնարավորություններ է տալիս:

Եթե կլոնավորման տեխնիկան հատուկ ճշգրտությամբ իրականացվի, ապա, Գերդոնի խոսքերով, մարդկային էակի կլոնավորումը էթիկայի տեսակետից ընդունելի կլինի ամբողջ աշխարհում:

Ինչպես տեղեկացնում է Inopressa-ն, Նոբելյան մրցանակակիրը նշել է, որ 50 տարի հետո արդեն իրական սցենարներ կլինեն: Այսպես, օրինակ, երեխայի ողբերգական մահը կարող է արդարացնել այս որոշումը և նույնիսկ դրդել այն իրականացնելու:

Բավական կլինի ունենալ մոր ձվաբջջիջը և մահացած երեխայի էպիթելային բջիջներից որոշ քանակություն, որպեսզի հնարավոր լինի կլոն ստեղծել: Գիտնականների խոսքերով՝ կլոնավորման մեխանիզմը շատ հեշտ է. խոսքը բնության ստեղծածի պարզ պատճենահանման մասին է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ