Հուղարկավորությունը վերածվել են «ուրախ» ռեալիթի շոուի

Ամերիկյան TLC արբանյակային հետուստաալիքը սկսել է աշխատել «Լավագույն հուղարկավորությունները» ռեալիթի շոուի վրա: Հաղորդման ստեղծողները հայտնել են, որ հույս ունեն «ուրախություն ներմուծել» հուղարկավորման արարողության մեջ:

Ծրագրի ուշադրության կենտրոնում Դալլասի Golden Gate Funeral Home բյուրոյի աշխատանքն է:

Հեռուստադիտողները կտեսնեն, թե ինչպես են հանգուցյալների հարազատներն ու ընկերության աշխատակիցները ծրագրում և անցկացնում հուղարկավորությունները:

Նշվում է, որ հուղարկավորության արարողությունները կլինեն ոչ թե սովորական, այլ թեմատիկ:

Թեմատիկան կընտրվի՝ ելնելով հանգուցյալի նախին զբաղմուքից, բնավորությունից և նախասիրություններից: Համարվում է, որ դա հանգուցյալի հետ հրաժեշտը ջերմագին է դարձնում:

Նշվում է, որ փորձնական մեկնարկային թողարկման մեջ հեռուստադիտողները կտեսնեն հուղարկավորություն Սուրբծննդյան ոճով՝ եղնիկներով, թզուկներով և ձյունով:

Տեսանյութը ստորև

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ