Անցյալում բարերարներով, հերոսներով, կեղծ հայրենասերներով ենք շրջապատված եղել
Ոչի դեսպանները նոր Հայաստանում պրպտումների մեջ են, կարծես թե իրենց տեղը չեն գտնում և տպավորություն է, թե իրենք էլ չեն հասկանում ինչ են ուզում, ումից են ուզում, ինչքան են ուզում: Տպավորություն է, թե նրանք պատրաստվում են հերթական պարտությանն ու բնականաբար նրանց այդ հարցում իր անշահախդիր աջակցությունը կցուցաբերի հայ ժողովուրդը:
Հերթական անգամ ծախսվում է հայ ժողովրդի թանկ ժամանակը և պատասխանն ակնհայտ է: Մենք դժվարությամբ ձեռք բերած իշխանություն չունենք նախկիններին վերադարձնելու: Վերջին խորհրդարանական ընտրություններին ժողովուրդն իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանին, ժողովուրդը նոր Հայաստան է կերտում Փաշինյանի աջակցությամբ և բնականաբար իր ԱՅՈ-ն ասելով, նա կնքելու է հերթական հաղթանակը:
Վերլուծելով իրավիճակը հասկանում ենք, որ դրանից է կախված մեր «Այոն» կամ «Ոչը»: Ոչականների բանակը բավականին նոսր է, և նրանք առաջնորդվում են ևս մի փոքր գումար վաստակելու տրամաբանությամբ, որն էլ ավելի է թուլացնում ու նսեմացնում նրանց դիրքերը հասարակության աչքերում:
Թե ի՞նչ հարց է լուծում այս հանրաքվեն, պատասխանը պարզ է. ազատվե՞լ ներկայիս սահմանադրական դատարանի անդամներից կամ դատավորներից:
Նորանշանակները պարտավոր են լինելու ծառայել ներկայիս իշխող համակարգին, որն ավելի ընդունելի է, քան ներկայիս դատավորների կազմը:
Այսօր մենք ունենք ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն և մենք չպետք է թույլ տանք, որ վաղը ներքին խարդավանքների արդյունքում ինչ-որ ուժեր խարխլեն մեր հաղթանակած ազատությունը և մենք կրկին չհայտնվենք ստրուկների կարգավիճակում:
Թավշյա, անարյուն հեղափոխության արդյունքում ժողովրդին մի կերպ հաջողվեց ցրել խորհրդարանը, իսկ այսօր ժողովուրդը կանգնած է սահմանադրական դատարանը լուծարելու առջև և կրկին իրավական առումով համարյա նույն խնդիրներն են ի հայտ եկել և որևէ ցանկություն չունենք վերադառնալ խեղաթյուրված սկզբնաղբյուրին:
Նախկինները պատերազմ են հայտարարել հայ ժողովրդի դեմ և հասկանալի չէ թե ինչ ակնկալիքներ կամ հույսեր են փայփայում: Նրանք երևի չեն հասկանում, որ իրավական երկրում իշխանության բոլոր ճյուղերը միմյանցից պետք է անկախ լինեն, իսկ այս հանրաքվեի արդյունքները միանշանակ լինելու են ի շահ ժողովրդի: Կարծում եք այս ամենը չեն հասկանում իրենց ընդիմադիր հռչակած նախկիններն ու խորհրդարանում գտնվող ոչի դեսպանները, իհարկե հասկանում են, սակայն նրանց հրամայված է շարունակել շոուն և նրանք խաղում են ըստ սցենարի:
Նախկին իշխանության կողմնակիցները շարունակում են հերոսացնել Հրայր Թովմասյանին, հույս ունենալով, որ ոչի հաղթանակի դեպքում չի բացահայտվի և կկարճվի մարտի մեկի գործն ու նմանատիպ այլ գործեր, որոնք ամեն օր չպլանավորված ջրի երես են դուրս գալիս:
Չմոռանանք, որ վերջին տասնամյակներում ՀՀ-ում տիրում էր իբրև ձայների մեծամասնությամբ ընդունված մշակութային կեղծ օրակարգ: Անցյալում բարերարներով, հերոսներով, կեղծ հայրենասերներով ենք շրջապատված եղել: Այսօր հայ ժողովուրդն արդեն գիտակցում է, որ ինքը հաղթել է և այդ հաղթանակը ևս մեկ անգամ ամրապնդելու համար պարտավոր ենք ապրիլի հինգին ասել մեր ԱՅՈ-ն և հերթական անգամ նախկիններին ցույց տալ մեր ուժը, գուցե դրանից հետո նրանք վերջնականապես ընդունեն իրենց պարտությունը և հանգիստ թողնեն հայ ժողովրդին: Ժողովուրդն արդեն հաղթել է և մենք ոչ ներքին, ոչ էլ արտաքին թշնամուն տալու հայրենիք չունենք: Քիչ մնաց….
Անցյալում բարերարներով, հերոսներով, կեղծ հայրենասերներով ենք շրջապատված եղելՈչի դեսպանները նոր Հայաստանում…
Posted by Shavarsh Sarukhanyan on Thursday, February 20, 2020