էս մարդիկ դեռ չեն խրատվել, չեն էլ խրատվի … սրանց տեսակի համար խորթ է այն ամենը, ինչ կատարվում է երկրում հեղափոխությունից հետո…

Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան էջից․

Բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ տարիներ շարունակ երկրում ստով ու կեղծիքով գաղջ մթնոլորտ ստեղծողները ի վերջո մերժվեցին բոլորի, դե գոնե ժողովրդի գերակշիռ մեծամասնության կողմից, արժանացան իրենց հասանելի գնահատականին, բայց անգամ դրանից հետո չխրատվեցին ու այսօր այդ նույն ստով ու կեղծիքով փորձում են պայքարել ներկայիս՝ լեգիտիմ իշխանությունների դեմ:

էս մարդիկ դեռ չեն խրատվել, չեն էլ խրատվի … սրանց տեսակի համար խորթ է այն ամենը, ինչ կատարվում է երկրում հեղափոխությունից հետո… Հա, հեղափոխությունը հենց էդ ստի ու կեղծիքի դեմ պայքար էր… պայքար էր երկրում տիրող անարդրությունների դեմ…

Լավ իմացեք, սուտն ու կեղծիքը երբևէ լավ բանի չեն բերել ու չեն էլ բերի… սուտ խոսացողն ու կեղծարարը միշտ էլ վաղ թե ուշ ստանում է իր արժանի գնահատականը…

Լավ իմացեք, ոչ մի բնագաառում էլ սուտ խոսացող ու կեղծավոր մարդուն չեն հարգում, անկախ վերջինիս զբաղեցրած դիրքից ու պաշտոնից…

էդ սուտն ու կեղծիքը ընկերություն է քանդել, ընտանիք է քանդել, երկիր է քանդել, պետություն է քանդել, ճակատագրեր է խեղել…

Մարդիկ, անկեղծ եղեք, անկեղծ եղեք բոլորի հանդեպ, անկեղծ եղեք սեփական մտքի, խղճի ու սրտի հանդեպ… անկեղծ եղեք, որ դիմացինի երեսին միշտ պարզ ճակատով կարողանաք նայել, անկեղծ եղեք որ մի օր ստիպված չլինեք գլուխ խոնարհել կամ էլ ճանապարհ փոխել…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ