«Սրանց տեսակի համար խորթ է այն ամենը, ինչ կատարվում է երկրում հեղափոխությունից հետո…». Տարոն Չախոյան

«Հայաստանում տեղի ունեցած բոլոր բացասական պրոցեսների ու երևույթների պատճառը ՍՈՒՏՆ ու ԿԵՂԾԻՔն էր…»,- այս մասի իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը Գրառման մեջ մասնավորպես ասվում է.

Վերջին 20 և ավելի տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր բացասական պրոցեսների ու երևույթների պատճառը ՍՈՒՏՆ ու ԿԵՂԾԻՔն էր…

Նույն կեղծիքով ու կեղծարարությամբ երկրում ընտրություն կեղծեցին, զավթեցին իշխանությունը, տարիներ շարունակ կեղեքեցին էս ժողովրդին, թալանեցին բյուջեն, քանդեցին պետական ինստիտուտները, կեղծիքով վտանգեցին ազգային անվտանգությունը, կեղծիքով ու կեղծարարությամբ վտանգեցին սահմանին կանգնած զինվորի կյանքը, մայրաքաղաքի կենտրունում հանուն արդարության պայքարող քաղաքացու կյանքը, անօթևան թողեցին 1000-ավոր քաղաքացիների, իսկ 1000-ավոր քաղաքացիններ ստիպված եղան լքել երկիրը…

էդ ստի ու կեղծիքի պատճառով էր երկրում հաստատվել ԳԱՂՋ մթնոլորտ, որի մասին բարձրաձայնեց անգամ քթերը ցողունային բջիջներ քաշած երկրի գերագույն գլխավոր մերժվածը:

Բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ տարիներ շարունակ երկրում ստով ու կեղծիքով գաղջ մթնոլորտ ստեղծողները ի վերջո մերժվեցին բոլորի, դե գոնե ժողովրդի գերակշիռ մեծամասնության կողմից, արժանացան իրենց հասանելի գնահատականին, բայց անգամ դրանից հետո չխրատվեցին ու այսօր այդ նույն ստով ու կեղծիքով փորձում են պայքարել ներկայիս՝ լեգիտիմ իշխանությունների դեմ:

էս մարդիկ դեռ չեն խրատվել, չեն էլ խրատվի … սրանց տեսակի համար խորթ է այն ամենը, ինչ կատարվում է երկրում հեղափոխությունից հետո… Հա, հեղափոխությունը հենց էդ ստի ու կեղծիքի դեմ պայքար էր… պայքար էր երկրում տիրող անարդրությունների դեմ…

Լավ իմացեք, սուտն ու կեղծիքը երբևէ լավ բանի չեն բերել ու չեն էլ բերի… սուտ խոսացողն ու կեղծարարը միշտ էլ վաղ թե ուշ ստանում է իր արժանի գնահատականը…

Լավ իմացեք, ոչ մի բնագաառում էլ սուտ խոսացող ու կեղծավոր մարդուն չեն հարգում, անկախ վերջինիս զբաղեցրած դիրքից ու պաշտոնից…

էդ սուտն ու կեղծիքը ընկերություն է քանդել, ընտանիք է քանդել, երկիր է քանդել, պետություն է քանդել, ճակատագրեր է խեղել…

Մարդիկ, անկեղծ եղեք, անկեղծ եղեք բոլորի հանդեպ, անկեղծ եղեք սեփական մտքի, խղճի ու սրտի հանդեպ… անկեղծ եղեք, որ դիմացինի երեսին միշտ պարզ ճակատով կարողանաք նայել, անկեղծ եղեք որ մի օր ստիպված չլինեք գլուխ խոնարհել կամ էլ ճանապարհ փոխել…

Ու մի բան լավ հիշեք, անկեղծ ասած դառը ճշմարտությունը միշտ ավելի թանկ է, քան քաղցր սուտը…

Վերջին 20 և ավելի տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր բացասական պրոցեսների ու երևույթների պատճառը ՍՈՒՏՆ…

Posted by Taron Chakhoyan on Friday, February 21, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ