«ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Շվեյցարիայում. ով է նրան հրավիրել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանը վերջերս ելույթ է ունեցել Շվեյցարիայում՝ ՄԱԿ-ի ՀԿ-ներին նվիրված մի խորհրդաժողովում։

Ուշագրավ է, որ նրան այդ կարևոր միջոցառմանը հրավիրել է վերջերս ԱԳ նախարարի կողմից Շվեյցարիայում դիվանագիտական ծառայության կանչված Սերժ Սարգսյանի խորհրդական/ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը, ով ՄԱԿ-ում համոզել է, որ Հայաստանից այլևս ՀԿ-ներ պետք է ճանաչվեն ոչ թե նրանք, որոնք դրսից են ֆինանսավորվում, այլ որոնք ֆինանսավորվում են երկրի ներսում։

Սիրանուշ Սահակյանը, հիշեցնենք, հեղափոխությունից հետո Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ միասին հիմնեց «Իրավական ուղի» ՀԿ-ն»։

Նյութի աղբյուր՝ Ժողովուրդ

Spread the love
  •   
  •   
  •