Հետաքրքիր զուգադիպություն. գեներալի կոչում են տալիս, հետո՝ պաշտոնանկ անում

Հետաքրքիր զուգադիպությամբ ստացվում է այնպես, որ գործող իշխանություններն այս կամ այն պաշտոնյային պաշտոնանկ անելուց առաջ նրան նոր կոչում են տալիս: Ամենավերջին դեպքը կապված է Ռազմական ոստիկանության արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանի հետ: Նրան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից գեներալ-մայորի կոչումտրվեց հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Եվ, ահա, նոր կոչումից մեկ ամիս էլ չանցած՝ նրան պաշտոնանկ են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:

Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկությունը հաջորդել էր ՀՀ վարչապետի մոտտեղի ունեցած խորհրդակցությանը, երբ անդրադարձ էր կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին եւ պատճառներին:
Սակայն սա ամենեւին էլ առաջին դեպքը չէ, երբ որեւէ պաշտոնյա պարգեւատրվում է, ապա պաշտոնանկ արվում: Նման իրավիճակ եղավ նաեւ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի եւ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պարագայում: Երկու նախկին պաշտոնյաները կոչումներ ստացան 2019 թվականի հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

Օսիպյանին շնորհվել էր ոստիկանության գեներալ-մայորի, իսկ Վանեցյանին էլ՝ գեներալ-մայորի զինվորական կոչում: Եվ, ահա, նորկոչում ստանալուց երկու ամիս անց Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որն էլ հաստատվել էր: Իսկ, ահա, Օսիպյանը հեռացավ Արթուր Վանեցյանից երկուօր անց՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետի առաջարկությամբ:

Ստացվում է՝ իշխանությունների կողմից այս կամ այն առթիվ կոչում ստացողները երկար չեն մնում իրենց պաշտոնին եւ ազատվում են այդ կոչումը տվողների կողմից: Իսկ ովքե՞ր են հաջորդները:

Նյութի աղբյուր՝ Ժողովուրդ 

Spread the love
  •   
  •   
  •