Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը` հայկական այբուբենի լուսանկարը հրապարակելով

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքի իր էջում հայերեն և թուրքերեն գրառումներով շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը:

«Մեր մայրենին մեր պատիվն է: Մայրենի լեզվի օրը շնորհավոր լինի»,- գրել է հայազգի պատգամավորը:

Գրառմանը կից Փայլանը հրապարակել է հայկական այբուբենի երկու նկար:

Մեր մայրենին մեր պատիւն է։21 Փետրուարի Համաշխարհային Մայրենի լեզուի օրը շնորհաւոր ըլլայ։Anadillerimiz onurumuzdur. 21 Şubat Dünya Anadil günü kutlu olsun…

Posted by Garo Paylan — Կարօ Փայլան on Friday, February 21, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ