Տեղի է ունեցել կին զինծառայողների հանդիսավոր երդման արարողություն

Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կին զինծառայողների հանդիսավոր երդման արարողություն:

ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության կին զինծառայողները հրամանատարական կազմի ներկայությամբ երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կին զինծառայողներին շնորհավորել, ծառայության մեջ հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ