Խոյ. Բարենպաստ օր է ցանկացած լուրջ գործ ձեռնարկելու համար: Դուք հաճելիորեն կզարմանաք սեփական շրջահայացության վրա, քանի որ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես նախատեսել էիք: Բավական հաջող են ստացվում մասնագիտական փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո:
Ցուլ. Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին, սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Փորձելով պաշտպանել ձեր շահերը` դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ վատ տրամադրված մարդկանց: Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:
Երկվորյակ. Զուգադիպությունը, հանգամանքների հաջող դասավորությունը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել: Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում` չծրագրած: Ուշադֆիր պետք է լինել հատկապես առողջությանը
Խեցգետին. Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե´ գործնական բանակցություններում, թե´ անձնական հարաբերություններ հաստատելիս: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր կերպարին, ձգտում եք հմայիչ երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը միանգամայն հաջողվում է:
Առյուծ. Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, օրը հաջող է դասավորվում: Հնարավոր է ստանալ հետաքրքիր գործնական առաջարկ, գործարքների կնքումը շահույթ է բերում: Կարելի է մեծ գնումներ կատարել, ձեռք բերել անշարժ գույք և ավտոմեքենա, և ընդհանրապես` այն ամենը, ինչ պետք է հեռավոր ճամփորդությունների համար: Բարենպաստ օր է ուղևորությունների համար` ինչպես գործնական, այնպես էլ ժամանցային: Բայց մնալով տանը` դուք դժվար թե ձանձրանաք: Օրը շատ հարմար է ուսման, քննություններ հանձնելու և դասախոսների հետ շփման համար:
Կույս. Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն համաձայնվել դրանց հետ: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն:
Կշեռք. Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն: Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել, ձեր անկրկնելի ճաշակը ձեզ ինչպես միշտ շատ կօգնի:
Կարիճ. Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի այսօր գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան: Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատված է: Հիշեք, թե ինչ էիք ցանկանում փոխել ձեր կյանքում վերջին օրերին և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ:
Աղեղնավոր. Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում` ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր: Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին:
Այծեղջյուր. Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ հաջողվում է ձեր հանդեպ ուշադրություն հրավիրել, գտնել նոր երկրպագուներ: Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ձեր կանխազգացումը հատկապես սուր է: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում:
Ջրհոս. Այսօր սովորականից ավելի անհամբեր եք: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունը չի նկատում ձեր հաջողությունները, փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ: Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում:
Ձկներ. Այսօր հնարավոր են ընտանեկան խնդիրներ: Ուշադիր եղեք ֆինանսների նկատմամբ: Ազատ ժամանակ մեկուսացեք եւ փորձեք ամեն բան ծանրութեթեւ անել: Որոշ խնդիրների պատճառով, հնարավոր է փոփոխություններ մտցնեք ծրագրերում: