«Գագիկ Ջհանգիրյանը գիտի, թե ամեն նախադասության տակ ինչ կա, ինքն ամենատեղեկացվածն է»․ Արամ Սարգսյան

1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արամ Սարգսյանի պաշտոնավարումը կազմակերպվել է Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի օրագրում նշված ծրագրերի հիման վրա։

«Այլ պարագայում ես երկրորդ ամսում կձախողեի։ Վազգենը 4 ամիս է վարչապետ եղել, որից հետո 6 ամիս՝ ես: Այս 10 ամիսները բացարձակ ցուցանիշներ ունեն, ցավոք այդ ժամանակաշրջանը լավ չի ուսումնասիրվել և ես, ինքն էլ, սովորություն չունենք ձեռբերումներն ի ցույց դնելու»,-նշեց Հոկտեմբերի 27-ի զոհ՝ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով, հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Սարգսյանին պատկանող օրագիրը, որտեղ նա իր առաջիկա անելիքներն էր գրառում՝ իր մոտ է, որում շատ հետաքրքիր բաներ կան գրված, սակայն դրանց հրապարակումն այժմ նպատակահարմար չէ։

Արամ Սարգսյանը նաև նշում է Վազգեն Սարգսյանի մահից հետո իր ընտանիքի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպումների մասին։ Նա նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը բողոքել է իրենից ծնողներին՝ համաձայնության չգալու համար։ Արամ Սարգսյանն անդրադարձել է նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատանքին ու հնարավորություններին, ինչպեսև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին հայտնի տեղեկությունների մասին։ «Գագիկ Ջհանգիրյանը գիտի, թե ամեն նախադասության տակ ինչ կա, ինքն ամենատեղեկացվածն է»,-նշում է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ