«Թե՛ դրսից եվ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը». Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

Ով որ կասի, թե Հայաստանում ինչ-որ բան է փոխվել, ով կկարծի, թե Հայաստանում հնարավոր է ինչ-որ բան փոխել առանց ներսից մաքրվելու, առանց երկիրը տականքազերծելու և ստրկազերծելու, թող կարդա մեծ հայի այս նամակը:

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին.

«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես:

Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով…

Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում. չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ