«Հանրաքվեի համար հատկացվող գումարը, ի վերջո, ներհոսելու է տնտեսություն․..». վարչապետ Փաշինյան

Կառավարությունը 3 միլիարդ 447 միլիոն դրամ է հատկացնելու Սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Գործադիրի նիստում այս որոշման քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսեց, որ շահարկումներ կլինեն այս գումարի ծախսի վերաբերյալ և ներկայացրեց իրենց մոտեցումը։

«Նախ` ես ուզում եմ ասել, որ էդ ծախսվող գումարը, ի վերջո, էլի ներհոսելու է տնտեսություն … և երկրորդը, ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովելու համար, այո´, պետք է ծախսվեն գումարներ»,- ասաց Փաշինյանը։

Նա շարունակեց, որ գումարներ են ծախսվել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ընդհանրապես բոլոր ընտրությունների վրա։ Իր խոսքը նա եզրափակեց նրանով, որ ժողովրդավարությունը և ընդհանրապես պետական կառավարությունը ծախսեր են ենթադրում։

Մանրամասները` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ