«Անվտանգության վրա ծախսվելիք 2․5 մլրդ դոլարից 1․5 մլրդը պետք է գոյանա գողացված միջոցների վերադարձից». վարչապետ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ժամանակ խոստացել է, որ 5 տարում անվտանգության վրա պետք է 2․5 միլիարդ դոլարի հավելյալ միջոցներ ծախսվեն։ Նա մասնավորեցրեց, որ խոսքը նաև զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու մասին է։

«Եվ այդ 2․5 միլիարդ դոլարից 1․5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով»,- ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ այդպիսի փողերի աննախադեպ վերականգնում կա, բայց այդ ամենը դեռ չի բավարարում իրեն։ Նա ասաց, որ ավելի մեծ գումարներ վերադարձնելու հնարավորություն կա, որին խոչընդոտում են օրենսդրական որոշ դրույթներ։

Փաշինյանն ասաց, որ այդ թեմայի մեջ են մտնում նաև նախկին պաշտոնյաների ապօրինի շինությունները, որոնք քաղաքապետարանը ստիպված է օրինականացնել, եթե այլ ելք չգտնվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ