«Հրայր Թովմասյանին ասել են չգնաս, դու Հունան Ավետիսյանն ես, մինչև վերջ գնա ու զոհվի»․ Արամ Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

-Կուսակցությունն արդեն ունի՞ որոշում հանրաքվեին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:

-Միանշանակ, մենք մեր «Այո»-ն արդեն տարածել ենք, արդեն այդ մասին երկու-երեք հարցազրույց կա:

-Երբևէ չեք էլ ունեցե՞լ մտավախություն կամ մտահոգություն, թե ինչու ենք գնում հանրաքվեի և ինչ ենք անելու:

-Կուսակցության քաղխորհրդում տեղի է ունեցել քննարկում, որն ընդլայնված նիստով արվեց, և որոշում կայացվեց, որ այս գործընթացին մենք միանշանակ պետք է մասնակցենք և որ չմասնակցելը սխալ է:

-Ի՞նչ եք կարծում՝ միգուցե ՍԴ-ն սպասում է Մարտի մեկի գործով միջամտության հնարավորությա՞նը:

-Հենց խնդիրը դրանում է, ամբողջ ակնարկի հիմքն ու հենքը դրանում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռ. Քոչարյանի 00 38 հրամանի սահմանադրականությունը կամ ոչ սահմանադրականությունը քվեարկելու առումով է խնդիրը դրված: Եվ նախկինները, որոնք ունեցել են շատ ավելի մեծ իշխանություն, քան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ասենք՝ Սերժ Սարգսյանը, որ երկրի ղեկավարն էր, ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: նա իր ահռելի լիազորությունները դրեց, գնաց:

Հետո ԱԺ 72 ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք քվեարկության և օրենսդրական նախաձեռնությունների ահռելի իրավունքներ ունեին, տեսականորեն ասացին՝ Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք,  մանդատները դրեցին, Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետ ու իրենք գնացին: Եվ հիմա ասում են՝ Հրա՛յր, դու չգնաս, դու Հունան Ավետիսյան ես, գնա՛ ու զոհվի՛: Ու իրենց թվում է, թե արդարադատության խնդիր են լուծում: Այդ խնդիրների լուծման ժամանակն այլ տեղ էր, երբ որ վախենում էիք լուծել, հիմա չեք վախենում, որովհետև այս իշխանությունն այդպիսի բաներ չի անում: Այ դրա համար ձեզ այսպես եք պահում:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ