Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը 3 առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության

Երեկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի պատճառն ընկերություններից մեկին առանձնատներ կառուցելու հնարավորություն տալն է:

Մամուլը  գրել էր է, որ ըստ իր աղբյուրների՝ Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի» Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

Ոստիկանությունից հայտնում են, որ  Երևանի քաղաքապետարանից նյութեր են ստացվել, որոնց հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ