ԱԱԾ-ի պարզաբանումները. Իրականում որքան արժե Վանեցյանի կոկորդիլոսի կաշվից 50.000$-անոց բաճկոնը

Դեկտեմբերի 9—ին, երբ Արթուր Վանեցյանը եկել էր ընտրական տեղամաս՝ քվեարկելու, կրում էր «Kiton» բրենդի գերթանկարժեք բաճկոն։ Այս բաճկոնը բրենդի աշնանային հավաքածուից է։

«Kiton» բրենդի նույնանման, բայց արդեն ձմեռային բաճկոնը ebay.com կայքում վաճառվում է ավելի քան 59 հազար դոլար։ Բաճկոնը, որը կրում է Արթուր Վանեցյանը, պատրաստված է կոկորդիլոսի կաշվից։

Նույն բրենդի աշնանային հավաքածուն ունի մեկ այլ բաճկոն, որի վրա ավելի քիչ կոկորդիլոսի կաշի կա և արժե ավելի քան 37 հազար դոլար։
Մինչդեռ ՀՀ ԱԱԾ պարզաբանել է, որ հոդվածում նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված բաճկոնը «Առևելլի» ապրանքանիշ է, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում , «Արթուր Հարությունյան» ԱՁ-ի կողմից:

Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ թեև փաստ է, որ ԱԱԾ տնօրենը կրում է կոկորդիլոսի կաշվից բաճկոն, սակայն հարց է ծագում`ինչ ասել է հայկական արտադրության կոկորդիլոս:

Իսկ եթե անգամ ներմուծված կաշվից է կարվել, ապա նշված անունով ընկերություն գոյություն չունի: Համենայն դեպս, որոնողական համակարգում նման ընկերություն որպես հայկական ծագման չի հիշատակվում:

Ավելին, կա միայն հնդկական ինչ-որ անհայտ երևույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ