Երկրին սպառնացող արտաքին սպառնալիքին դիմագրավելու հարցում Հայաստանի ներսում չի կարող լինել քաղաքական տարակարծություն։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան դեբատին։
Խոսելով Արցախի հարցի բուն կարգավորման մասին՝ Ֆարմանյանը նշեց, որ իր համար անհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ինչ դիրքորոշում ունի հարցի կարգավորման վերաբերյալ. «Մարդիկ, ովքեր տիրապետում են Արցախի կարգավորման հարցին, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները ԼՂ հարցի վերաբերյալ սև արկղ են իրենցից ներկայացնում»։
Ըստ Ֆարմանյանի՝ Արցախի հարցում Փաշինյանն անկանխատեսելի է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, Ադրբեջանի, այլ նաև միջազգային հանրության և ինքն իր համար.