Ծիծաղը մարդկանց բնորոշ ռեակցիա է, որի դրսևորումները ներառում են յուրահատուկ ձայներ և դեմքի և շնչառական համակարգի մկանների ոչ կամածին շարժումներ։ Որոշ դեպքերում ծիծաղը կարող է լինել նյարդային լարվածության ռեակցիա։
Ծիծաղի բուժիչ հատկությունները շատ են, այն օգտակար է բոլորին: Ծիծաղը ստիպում է մեզ ավելի լավ զգալ, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք տխուր ենք, այն իսկական դեղորայք է բոլոր հիվանդությունների դեմ: