«Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներն առաջին հերթին հենց իրենք պետք է լինեն զուսպ և գիտակցեն, որ իրենց անզգույշ արտահայտություններով ինչպիսի վտանգ կարող են հասցնել մեր երկրի անվտանգությանը:
Սա հենց այն է, ինչով զբաղված է պրն. Վանեցյանը՝ իր տարաբնույթ հարցազրույցներով շոշափելով այնպիսի թեմաներ, որտեղ իրոք պիտի լինի զուսպ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Վանեցյանի դիտարկմանը, թե բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է զուսպ լինել: