«Հեռուստացույցը միացնում ես՝ մեզ հայհոյում են, անջատում ես՝ էլի հայհոյում են»․ Ֆելիքս Թոխյան

Ես քաղաքական հայտարարություններին որևէ մեկնաբանություն չեմ տալիս, ես իմ կարծիքն եմ ասում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը։

«Վերջին 6 ամսում մեր մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ մեզ արգելում է պատասխան տալ։ Մեր վիճակն էլ է բարդ, մեզ էլ հասկացեք։ Մենք էլ ընտանիք, հարազատներ ունենք։ Հեռուստացույցը միացնում ես՝ մեզ հայհոյում են, անջատում ես՝ էլի հայհոյում են, չի լինի էդպես։

Մեզ մեղադրեք արած գործերի համար, ոչ թե մատի ծծած ենթադրությունների։ Հետո սա պետական ինստիտուտ է, մենք վաղը լինենք, թե ոչ, ինստիտուտը լինելու է։ Ես ուրախ եմ, որ իմ ուսանողներից մեկը ԱԺ նախագահն է, 10-յակ դեպուտատներ, նախարարներ, տեղակալներ ունենք, վարչական դատարանում իմ ուսանողներն են։ Շենքը չէ, պետական ինստիտուտը հարգենք, ՍԴ-ն նաև շատ բարի գործեր է արել»,- ասաց Թոխյանը։

Նա նշեց՝ բարոյական նորմերը միշտ ավելի բարձր են եղել, քան իրավական։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ